Փարիզի փորձերը՝ սեպ խրելու Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի  հարաբերություններում, դատապարտված են ձախողման. ՌԴ ԱԳՆ |tert.am|
18:13 - 13 հոկտեմբերի, 2022

Փարիզի փորձերը՝ սեպ խրելու Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի հարաբերություններում, դատապարտված են ձախողման. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Մակրոնի հայտարարությունները, թե Ռուսաստանի Դաշնությունն օգտագործում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Կովկասն ապակայունացնելու համար:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:

«Փարիզի փորձերը՝ սեպ խրելու Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի հարաբերություններում, դատապարտված են փախողման և կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության արժեզրկմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Ի տարբերություն Ֆրանսիայի, որը նույնիսկ Բաքվի և Երևանի միջև սրացումների ժամանակ սահմանափակվում էր խաղաղության ստանդարտ կոչերով, Ռուսաստանը գործնական առումով նպաստել է հակամարտության կարգավորմանը։ Մեր երկիրը վճռորոշ ներդրում ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրման գործում, որով վերջ դրվեց արյունահեղությանը»։

Ավելի վաղ Մակրոնը ՌԴ-ին է մեղադրել հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել