Պուտինն առաջարկել է Էրդողանին Թուրքիայիում  գազի հանգույց կառուցել՝ այն համարելով Եվրամիություն գազ մատակարարելու ամենահուսալի  ճանապարհը 
 |amerikayidzayn.com|
10:28 - 14 հոկտեմբերի, 2022

Պուտինն առաջարկել է Էրդողանին Թուրքիայիում գազի հանգույց կառուցել՝ այն համարելով Եվրամիություն գազ մատակարարելու ամենահուսալի ճանապարհը |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Հոկտեմբերի 13-ին Աստանայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը նշել է, որ Թուրքիան ամենահուսալի ճանապարհն է դեպի Եվրամիություն գազ մատակարարելու համար և առաջարկել է այնտեղ կառուցել մատակարարման հանգույց, հայտնում են ՌԴ նախագահի աշխատակազմից։ 

«Մենք կարող ենք դիտարկել ևս մեկ գազատար կառուցելու և այլ երկրներ՝ նախ և առաջ եվրոպական երկրներ, վառելիքն ուղարկելու համար Թուրքիայում գազի մատակարարման հանգույց ստեղծելու գաղափարը, իհարկե, միայն այն դեպքում, եթե այդ երկրները հետաքրքրված լինեն դրանով»,- ասել է Պուտինը Ղազախստանում կայացած հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ դա նաև կկարգավորի գնագոյացումը, ինչը ևս խնդիր է. «Այսօր գները բարձր են, մենք կարող էինք հեշտությամբ կարգավորել դրանք նորմալ շուկայական մակարդակով, առանց քաղաքական երանգի»:

Իր հերթին Էրդողանը Պուտինին ասել է. «Մենք վճռական ենք ուժեղացնելու և շարունակելու հացահատիկի արտահանումը Ստամբուլի համաձայնագրով, ինչպես նաև ռուսական հացահատիկի և պարարտանյութի տեղափոխումը դեպի աղքատ երկրներ Թուրքիայի միջոցով»:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել