Պուտինը Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստան՝ եռակողմ հանդիպում անցկացնելու նպատակով
11:52 - 14 հոկտեմբերի, 2022

Պուտինը Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստան՝ եռակողմ հանդիպում անցկացնելու նպատակով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստան՝ եռակողմ հանդիպում անցկացնելու նպատակով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների գագաթաժողովի ժամամակ։

«Ես մեծ սիրով հրավիրում եմ և՛ Ադրբեջանի նախագահին, և՛ Հայաստանի վարչապետին։ Պետք է համաձայնեցնել ամսաթիվը: Հուսով եմ, որ հետաքրքրվածություն կա. Ռուսաստանում ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ՝ Սոչիում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում»,- ասել է ՌԴ նախագահը։

Նա նաև հիշեցրել է, որ բազմիցս եռակողմ ձևաչափով հանդիպել է Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել