Ստանձնել եմ Էրիկ Ալեքսանյանի շահերի պաշտպանությունը, նա չի ընդունել առաջադրված մեղադրանքը․ Գայանե Պապոյան
18:03 - 17 հոկտեմբերի, 2022

Ստանձնել եմ Էրիկ Ալեքսանյանի շահերի պաշտպանությունը, նա չի ընդունել առաջադրված մեղադրանքը․ Գայանե Պապոյան

Այս ամենը իշխանությունների պատասխանն է Էրիկ Ալեքսանյանին, քանի որ վերջինս մշտապես աչքի է ընկել սուր քննադատություններով , իրականացրել է պաշտպանություն հնչեղ քաղաքական գործերով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել փաստաբան Գայանե Պապոյանը։

«Այս պահին գտնվում եմ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ստանձնել եմ իմ ընկեր, փաստաբան Էրիկ Ալեքսանյանի շահերի պաշտպանությունը։ Թեև նախազգուշացվել եմ նախաքննական գաղտնիքը չհրապարակելու մասին, սակայն ցանկանում ենք բոլորին տեղեկացնել, որ նախաձեռնված քրեական վարույթը կաշառքի հետ բացարձակ կապ չունի։

Էրիկ Ալեքսանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։ Վստահ ենք, որ այս ամենը իշխանությունների պատասխանն է Էրիկ Ալեքսանյանին, քանի որ վերջինս մշտապես աչքի է ընկել սուր քննադատություններով , իրականացրել է պաշտպանություն հնչեղ քաղաքական գործերով, այդ թվում՝  «մարտի 1-ի» գործով, Արմեն Չարչյանի, Աղվան Հովսեփյանի, Վազգեն Մանուկյանի, Առուշ Առուշանյանի, Արմեն Գևորգյանի և այլոց գործերով։

Էրիկ Ալեքսանյանն այս ամենին վերաբերվում է ժպիտով»,- նշել է նա։

Ավելի ուշ պաշտպանը նաև տեղեկացրել է.

«ԱԱԾ քննչական դեպատամենտը կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան։ Դեռևս նյութերը չեմ ստացել, բայց, հիմք ընդունելով առաջադրված մեղադրանքը և օբյեկտիվ իրականությունը, վստահաբար պնդում ենք , որ գործ ունենք բացառապես հերյուրանքների հետ։ 
Հորդորում եմ ապատեղեկատվություն չտաջածել, ևս մեկ անգամ կրկնում եմ, որ նախաձեռնված քրեական վարույթը կաշառքի հետ բացարձակ կապ չունի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել