Արագաչափերի ու տեսախցիկների համակարգի կառավարումը ստանձնում է ոստիկանությունը
 |1lurer.am|
12:27 - 20 հոկտեմբերի, 2022

Արագաչափերի ու տեսախցիկների համակարգի կառավարումը ստանձնում է ոստիկանությունը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգի կառավարմանը՝ նշելով, որ այն այսուհետ վերապահվում է ոստիկանությանը:

«Մենք որոշում կայացրինք, որ երթևեկության կանոնների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգը՝ արագաչափեր, տեսախցիկներ, որ արտապատվիրակված էր, վարձակալությամբ տրված  մասնավոր ընկերությանը, վերադարձնում ենք պետական կառավարման ոլորտ: Ոստիկանությունում ստեղծվել է ՊՈԱԿ, այսօրվանից լիարժեք իրականացրել ենք հանձնման-ընդունման գործընթացը:

Այս հարցը նաև քաղաքական նրբություն ունի: Մենք չենք շտապել դա պետականացնել, չնայած քաղաքական նրբություններին՝ ամեն ինչ անում ենք, որ տնտեսական դաշտում մեր գործունեությունը մաքսիմալ կանխատեսելի լինի, որպեսզի տնտեսվարողներն անընդհատ այն մտավախություններով չապրեն, թե  պետությունը կարող է ինչ-որ մի պահի ինչ-որ մի բան ձեռնարկել: Այսինքն՝ մենք տնտեսական պայմանավորվածությունները, անկախ դրանց էությունից, աշխատում ենք մաքսիմալ պահել, որպեսզի տնտեսական դաշտում Կառավարության քաղաքականությունն ավելորդ լարվածություններ չառաջացնի»,- ասաց վարչապետը:

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն էլ ընդգծեց, որ այսօրվանից համակարգի կառավարումն իրականացնում է  ոստիկանության նոր ստեղծված ՊՈԱԿ-ը:

««Սեքյուրիթի Դրիմ» ընկերության փաստացի աշխատակիցների 99 տոկոսը՝ թվով 451 աշխատակից, հրամանագրվել են ՊՈԱԿ-ում աշխատանքը շարունակելու համար»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել