ՍԴ դատավորի թեկնածուին չընտրելը վերաբերմունք չէ թեկնածուին ներկայացնող ինստիտուտի նկատմամբ. Արարատ Միրզոյան |tert.am|

tert.am: Շատ հստակ պետք է արձանագրենք, որ ՍԴ դատավորի թեկնածուին չընտրելը վերաբերմունք չէ թեկնածուին ներկայացնող ինստիտուտի նկատմամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Նախագահը լիազորություն ունի առաջադրելու թեկնածու, ԱԺ-ն իրավունք ունի ընտրել կամ չընտրել առաջադրված թեկնածուին: Դրա համար կատարվում է գաղտնի քվեարկություն»,- նշեց ԱԺ նախագահը:

Արարատ Միրզոյանը նաև հայտնեց, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի չընտրվելուց հետո նախագահի հետ քննարկում չի եղել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև