Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին | 1lurer.am

Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին

Իրացնելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալները՝ Քրեական ոստիկանության Սյունիքի և Լոռու մարզային վարչությունների ու Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 19-ին Ստեփանավան քաղաքի Ռումինական փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել և արգելանքի են վերցրել 51-ամյա մի տղամարդու, որը մայիսի 12-ից Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության կողմից հետախուզվում էր Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների, այդ թվում՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն ու մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքներով։

ՀՀ ոստիկանության փոխանցմամբ՝ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։

Տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։

Կատարվում է նախաքննություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն