Ադրբեջանը խոչընդոտում է հայ զինծառայողների դիերի որոնողական աշխատանքները իր օկուպացրած տարածքներում․ Փաշինյան
13:17 - 25 հոկտեմբերի, 2022

Ադրբեջանը խոչընդոտում է հայ զինծառայողների դիերի որոնողական աշխատանքները իր օկուպացրած տարածքներում․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ Ադրբեջանը խոչընդոտում է հայ զինծառայողների դիերի որոնողական աշխատանքներին այն տարածքներում, որոնք օկուպացված են Ադրբեջանի կողմից։

«Սեպտեմբերի 14-ից սկսած՝ Ադրբեջանը տարբեր խոչընդոտներ է ստեղծում ադրբեջանական կողմի վերջին օկուպացիայի գոտում հայ զինծառայողների դիերի որոնողական աշխատանքների համար։ Սա հակահումանիստական և անընդունելի պահվածք է»,- նշել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետը իր թվիթերյան միկրոբլոգում անհետ կորածների թվեր թր հրապարակել․ «Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի հետևանքով 777 անհետ կորած հայ կա, 217-ը՝ ԼՂ 2-րդ պատերազմից, և 29 անհետ կորած հայ՝ սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։ Հուսով ենք՝ Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագիրը ճշտելու հարցում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել