Իրանի Շիրազ քաղաքի դամբարանում ահաբեկչության հետևանքով 20 մարդ է զոհվել |armenpress.am|
11:24 - 27 հոկտեմբերի, 2022

Իրանի Շիրազ քաղաքի դամբարանում ահաբեկչության հետևանքով 20 մարդ է զոհվել |armenpress.am|

armenpress.am:  Ահաբեկչական գրոհ է իրականացվել Շահ-Չերահ դամբարանում, որը գտնվում է Իրանի Շիրազ քաղաքում: Գրոհի հետևանքով զոհվել է 20 մարդ, մի քանի տասնյակը վիրավորվել են: Այդ մասին հաղորդել է «Մեհր» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իշխանության ներկայացուցիչներին:

«Իրանի իշխանությունների տվյալներով՝ հոկտեմբերի 26-ին, օրվա երկրորդ կեսին երեք զինված մարդիկ ներխուժել են Շահ-Չերահ դամբարան և սպանել առնվազն 20 մարդու, մեծ թվով մարդիկ վերքեր են ստացել»,- գրում է գործակալությունը:

Նշվում է, որ անվտանգության ուժերի աշխատակիցները երկու զինյալի են ձերբակալել հարձակմանը մասնակցելու կասկածանքով, երրորդը դեռևս ազատության մեջ է: Գործակալության տվյալներով՝ հարձակումը կատարել են ահաբեկիչները, որոնք օգտվել են վերջերս երկրում տեղի ունեցած անկարգություններից, ահաբեկչություն կատարելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել