«Դիմադրություն» շարժումը  նոյեմբերի 5-ին հանրահավաք է հրավիրում` ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների
19:14 - 30 հոկտեմբերի, 2022

«Դիմադրություն» շարժումը նոյեմբերի 5-ին հանրահավաք է հրավիրում` ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների

Նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հանրահավաք է հրավիրում ՝ ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների։ Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը․

«Արցախը ոտքի է կանգնել։ Արցախում 1988-ի ոգին է։ Մենք երկար ենք սպասել այս օրվան։ Արցախը միասնական է։ Արցախը տեր է իր պետականությանը։ Արցախից այսօր հստակ ուղերձներ հնչեցին.

-Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։
 
-Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի համար անընդունելի է
Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած փորձ։
 
Արցախը նաև շատ հստակ ասում է.
-Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի։
 
Արցախը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը՝ շարունակել սատարել Արցախին, պաշտպանել Արցախի իրավունքները, կանգնել Արցախի թիկունքին:
 
Սիրելի հայրենակիցներ,
Մեր պարտքն ու պարտականությունն է անսալ Արցախի ձայնին։ Իբրև հայ, իբրև ՀՀ քաղաքացի, իբրև արժանապատիվ մարդ տեր կանգնել Արցախին և Հայաստանին:
Ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հրավիրում է հանրահավաք:
 
Վաղը, ժամը 12։00-ին հանդես կգամ մամուլի ասուլիսով, որտեղ կխոսեմ հանրահավաքի և մեր անելիքների մասին։
 
Հայաստանը պետք է կանգնի Արցախի կողքին, հայը պետք է տեր կանգնի իր հայրենիքին:
Համահայկական միասնություն Արցախի և Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության և պետականության շուրջ:
 
Առանց Արցախի չկա Հայաստան
 
Առանց Արցախի չկա խաղաղություն», - գրել է Սաղաթելյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել