news.am: Մեր օրակարգով, մեր ասելիքով, Հայաստանի, Արցախի անվտանգության օրակարգով մենք գնացել ենք եւ գնալու ենք խորհրդարան: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մամուլի ասուլիսում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Բայց երբ քաղաք մեծամասնությունը երկրի կենսական շահերին վերաբերող օրակարգերում ընդդիմության հրավիրած նիստերը տապալում է, սկսում է զբաղվել ոչ առաջյանի հարցերով, մենք այդտեղ չկան: Մենք չենք կարող այդ կրկեսին մասնակից լինել: Անցած շաբաթ կար հստակ դրված խնդիր, կար ԱԺ ամբիոնից հայտարարելու ՀՀ կենսական շահերին առնչվող հարցերի մասին, գնացել, հայտարարել, դուրս ենք եկել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ նախորդ շաբաթ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները մասնակցել են նաեւ քվեարկություններին, իսկ իրենց խմբակցությունը չի մասնակցել, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մեր երկու խմբակցությունները որեւէ էական եւ սկզբունքային հարցում որեւէ տարաձայնություն չունեն: Մենք միասին ճանապարհ ենք անցել, մենք հասկանում ենք, որ այս իրավիճակում համախմբված աշխատանքը շատ կարեւոր է: Գուցե տակտիկական հարցերում լինեն այլ մոտեցումներ, բայց վստահ եղեք, այստեղ խորքային տարաձայնություններ չկան»:
comment.count (0)