642 հազար աշխատատեղ եղել է նախորդ տարվա սեպտեմբերին, այս տարի 691 հազար է. Վահան Քերոբյան |1lurer.am|
12:40 - 01 նոյեմբերի, 2022

642 հազար աշխատատեղ եղել է նախորդ տարվա սեպտեմբերին, այս տարի 691 հազար է. Վահան Քերոբյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ աշխատատեղերի թիվը Հայաստանում ավելացել է:

«Նոր ընկերություններ են հիմնվել, հաստիքներ են ավելացել: Մենք տեսնում ենք աճ համարյա բոլոր ոլորտներում: Անկում կա մանրածախ առևտրի ոլորտում:

642 հազար աշխատատեղ եղել է նախորդ տարվա սեպտեմբեր ամսին, այս տարի 691 հազար է: Այսպիսի բարձր ցուցանիշ երբևէ չի եղել»,- ասաց Քերոբյանը:

Նախարարի խոսքով՝ առավել զգալի է աճը բարձր տեխնոլոգիաների ոլորտում:  

«Տարվա սկզբի 16 հազար աշխատողի փոխարեն հիմա այդ ոլորտում կա 24.5 հազար աշխատող»,-ասաց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել