Կառավարությունը որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Տաբակ» ՍՊԸ-ն մաքսատուրքից ազատվեց
11:30 - 03 նոյեմբերի, 2022

Կառավարությունը որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Տաբակ» ՍՊԸ-ն մաքսատուրքից ազատվեց

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Տաբակ» ՍՊԸ-ն-ին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՄՈՒԼՏԻ ՏԱԲԱԿ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 59 մլրդ դրամի ներդրում՝ հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերման համար։ Արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 100 նոր աշխատատեղ՝ 350 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 162.6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 16․5 մլրդ դրամ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել