Մեկնարկել է ԱՊՀ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդի 35-րդ հոբելյանական նիստը |armenpress.am|
14:43 - 03 նոյեմբերի, 2022

Մեկնարկել է ԱՊՀ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդի 35-րդ հոբելյանական նիստը |armenpress.am|

armenpress.am: Երևանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 35-րդ հոբելյանական նիստը, որին մասնակցում են  ներկայացուցիչներ ԱՊՀ տարբեր երկրներից։

Նիստի ընթացքում քննարկվեցին խորհրդի գործունեությունը, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը և փորձի փոխանակմանն ու հետագա անելիքներին առնչվող մի շարք հարցեր։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ սա հետաքրքիր ու կարևոր խորհրդատվական հարթակ է, որտեղ ԱՊՀ մասնակից երկրները ներկայացնում են գաղափարներ և լուծումներ:

«Այս մարմինը  որոշակի քաղաքականությունների շուրջ խորհրդատվական գործառույթներ ունի, և տարբեր երկրներ հնարավորություն ունեն  մի շարք հարցերում երկկողմանի հարաբերությունների համատեքստում լուծումներ գտնել: Նաև բազմակողմանի հարթակ է, որտեղ կարող են միասին քննարկել ԱՊՀ շրջանակներում ընդհանրական աշխատաշուկայի ստեղծման հնարավորությունը, նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով ավելի մոբիլ դարձնել պահանջարկը և առաջարկը»,- ասաց նախարարը:

Ըստ Նարեկ Մկրտչյանի՝ սա համագործակցային և խորհրդատվական մի հարթակ է, որտեղ քննարկվում են ԱՊՀ անդամ երկրների սոցիալական պաշտպանության, աշխատանքի և զբաղվածությանն առնչվող կարևոր հարցեր:

ԱՊՀ գործադիր կոմիտեի հումանիտար համագործակցության, ընդհանուր քաղաքական և սոցիալական խնդիրների վարչության խորհրդական Օլգա Կրիմսկայան ողջունեց ներկաներին, շնորհավորեց հոբելյանական 35-րդ նիստի մեկնարկը՝ ընդգծելով, որ խորհուրդը 1993 թվականին ստեղծվել է ԱՊՀ պետությունների միջև սոցիալ-աշխատանքային ոլորտի վերաբերյալ տեղեկության փոխանակման կազմակերպման, ինչպես նաև աշխատանքի, զբաղվածության և բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում մասնագետների որակավորման բարձրացմանն ուղղված աշխատանքների կազմակերպմանն աջակցելու նպատակով:

«Այս պահին խորհրդի հիմնական խնդիրներն են՝ մշակել  աջակցության միասնական ծրագրեր աշխատանքային հարաբերությունների, սոցիալական գործընկերության, աշխատանքի պաշտպանության, աշխատաշուկայի, զբաղվածության և բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում նոր  համագործակցությունների ստեղծման ուղղություններով»,-ասաց նա:  

Օլգա Կրիմսկայան ընդգծեց, որ անհրաժեշտության դեպքում  խորհրդի իրավասության մեջ մտնող հարցերում կարևորում են ԱՊՀ ճյուղային համագործակցությունն այլ մարմինների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել