Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի, տարածքում տեղի ունեցած ողբերգության հետևանքների վերացման աշխատանքներին ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողությունը:
ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով նրանց հանձնվել են շնորհակալագրեր և պատվոգրեր:
Արարողությունն անցկացվել է արտակարգ իրավիճակների նախարարությունում, պարգևները հանձնել են ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը և փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը:
Պարգևատրվել են մի շարք քաղաքացիներ, ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների, Հայկական կարմիր խաչի ընկերության, «Ողջ մնալու արվեստը» ռազմահայրենասիրական կազմակերպության, շինարարական կազմակերպությունների, ձեռնարկությունների ներկայացուցիչները, Արաբկիր, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարները՝ Արամ Ազատյանը, Սամվել Ղուկասյանը և Արտակ Հովակիմյանը:
comment.count (0)