Հանրահավաքի իմաստն այսօր Արցախի եւ հայկական շահերի շուրջ է, ես դրա համար եմ եկել․ Արա Այվազյան |news.am|
16:16 - 05 նոյեմբերի, 2022

Հանրահավաքի իմաստն այսօր Արցախի եւ հայկական շահերի շուրջ է, ես դրա համար եմ եկել․ Արա Այվազյան |news.am|

news.am: Ես էլ եկել եմ Արցախի, Հայաստանի եւ սփյուռքի պաշտպանության համար, որովհետեւ կարծում եմ՝ բոլոր տարատեսակ խոսակցությունների, վարկածների հակառակ՝ բոլորիս համար պարզ է, որ մեր թշնամիների համար տարբերություն չկա՝ արցախցի ես, հայաստանցի ես, թե սփյուռքահայ ես: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը, որը մասնակցում է հաջակցություն Արցախի՝ ընդդիմության հրավիրած հանրահավաքին:

«Թուրքերի համար մենք թշնամի ենք, վստահաբար այստեղ հավաքվածները հայության համար են հավաքվել»,- ասաց նա:

Հարցին, թե ինքը եւս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նախկին նախարարը պատասխանեց. «Կարծում եմ՝ այս հանրահավաքի իմաստն այսօր Արցախի եւ հայկական շահերի շուրջ է, ես դրա համար եմ եկել»:

Ինչ վերաբերում է Արցախի հիմնախնդրի լուծմանը, նա ընդգծեց. «Իմ պաշտոնավարման ժամանակ ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը էապես տարբերվում էր այսօրվա իրավիճակից: Այն կեցվածքը, որ որդեգրել էր ԱԳՆ-ն, ճիշտ լուծում էր, եւ մենք պետք է կանգնենք այդ սկզբունքների վրա: Այսինքն՝ Արցախի հիմնահարցի լուծումը պետք է խարսխված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել