news.am: Երեւանի Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում` կառավարական առանձնատան մոտ, քաղաքացին ինքնահրկիզում է կատարել: Այս մասին հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Նրա խոսքով` տարածքում հերթապահող ոստիկանները փորձել են կանխել քաղաքացու քայլը, սակայն չեն հասցրել, նա ինքնահրկիզվել է:
«Ոստիկանները կրակը հանգցրել են: Շտապօգնությունը ուշագնաց, ծանր վիճակում տղամարդուն տեղափոխել է այրվածքաբանության ինստիտուտ»,-ասաց նա:
Քաղաքացին արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ:
Քաղաքացի Ա.Ա.-ի եղբայրը պատմել է, որ նա մեքենա ուներ, որով հավաքում եւ հանձնում էր երկաթյա եւ պլաստմասսե իրեր, սակայն 10 հազար դրամի տուգանքի պատճառով հարկադիրը այսօր մեքենան խլել է տղամարդուց, այն սկզբում տեղափոխել են տուգանային հրապարակ, այնուհետեւ հարկադիր ծառայությանը պատկանող տարածք:
Եղբոր խոսքով`Ա.Ա.-ն հուսահատված ստեղծված իրավիճակից, դիմել է այս քայլին:
comment.count (0)