Իրանում ցույցերի ժամանակ 304 մարդ է զոհվել |hetq.am|
10:51 - 08 նոյեմբերի, 2022

Իրանում ցույցերի ժամանակ 304 մարդ է զոհվել |hetq.am|

hetq.am: Իրանում այս տարվա սեպտեմբեր ամսից սկսված ցույցերի ընթացքում ոստիկանների հետ բախումներում զոհվել է առնվազն 304 մարդ։ Այդ մասին հայտնում է Iran Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը։ Վերջինի տվյալներով՝ զոհերի թվում կա 41 երեխա և 24 կին։ 

Նախորդ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 3-ին Սիստան և Բելուջիստան պրովինցիայի Խաշ շրջանում ուժայինները գնդակահարել էին առնվազն 16 մարդու։ Այդ իրադարձությունը Iran Human Rights-ը անվանում է «Հերթական արյունալի ուրբաթ»։

Ամենամեծ թվով զոհերը գրանցվել են հենց այս պրովինցիայում։ Իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Սիստան և Բելուջիստանում զոհվել է 118 մարդ։ «Ամենաարյունալի օրերը» եղել են սեպտեմբերի 21-ը, 22-ը և 30-ը։ 

Իրավապաշտպանները պնդում են, որ ձերբակալված ցուցարարներին մեղադրում են «Աստծո դեմ թշնամանքի» և «երկրի վրա մեղքերի տարածման» մեջ, որի համար մահապատիժ է սահմանված։

Սոցիալական ցանցերում գրում են, որ երիտասարդ իրանցիները, ի նշան բողոքի, սկսել են մոլլաների գլխից գցել թյուրբանները։

Շարունակությունը՝ hetq.am -ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել