Լենա Նանուշյանը Բիշքեկում մասնակցել է նիկոտին պարունակող արտադրանքի կարգավորման հարցերով քննարկմանը
16:09 - 09 նոյեմբերի, 2022

Լենա Նանուշյանը Բիշքեկում մասնակցել է նիկոտին պարունակող արտադրանքի կարգավորման հարցերով քննարկմանը

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում նիկոտին պարունակող արտադրանքի կարգավորման հարցերով կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։ 
 
Հանդիպման օրակարգում հասարակության համար խնդիր դարձած հարցերից մեկի` ծխախոտային արտադրատեսակների վերաբերյալ քննարկումն էր: Այսօր ամբողջ աշխարհում, հատկապես դեռահասների և երիտասարդների շրջանում, ծխախոտի օգտագործման աճ է գրանցվում:
 
Ըստ այդմ՝ հանդիպման մասնակիցները խոսել են էլեկտրոնային ծխախոտների շրջանառության կարգավորման մոտեցումների, տաքացվող ծխախոտի և նոր արտադրատեսակներին առնչվող հարցերի մասին, քննարկել այդ ապրանքների նկատմամբ կիրառվող ԵԱՏՄ անդամ երկրների նորմատիվ իրավական մոտեցումները:
 
Լենա Նանուշյանը գործընկեր փոխնախարարների հետ մասնակցել է տեղի լրատվամիջոցների համար նախատեսված մամուլի ասուլիսին, որի շրջանակներում անդրադարձել են նոր ծխախոտային արտադրատեսակների, էլեկտրոնային ծխախոտների կարգավորման հարցերին: Հատկանշվել է, որ դեռահասների թիրախավորմանն ու նրանց շրջանում ծխախոտային արտադրատեսակների տարածմանը նպաստում են նաև սոցցանցերը, ուստի կողմերը ԵԱՏՄ շրջանակներում միասնական կարգավորումներ ունենալու ուղղությամբ աշխատելու պատրաստակամություն են հայտնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել