Ապօրինի ծառահատումներ Գորիսում
17:50 - 10 նոյեմբերի, 2022

Ապօրինի ծառահատումներ Գորիսում

Նոյեմբերի 5-ի երեկոյան Շինուհայր տանող ճանապարհին Գորիսի համայնքային ոստիկանները, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «Զիլ» մակնիշի բեռնատար: Թափքում կար մոտ 11 խորանարդ մետր բոխու վառելափայտ, սակայն 39-ամյա վարորդը ներկայացրել է միայն 8 խորանարդ մետրի անդորրագիր:

Ըստ նրա` ժամը 15-ի սահմաններում փայտը բարձվել էր Բարձրավան գյուղի տարածքում. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը ներկայացվել է Գորիսի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել