Հակաիրանական քարոզչության համար Իրանում Ադրբեջանի դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել |armtimes.com|
11:50 - 11 նոյեմբերի, 2022

Հակաիրանական քարոզչության համար Իրանում Ադրբեջանի դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել |armtimes.com|

armtimes.com: Հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 10-ին, Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվել է Իրանի ԱԳՆ. նրան բողոքի նոտա է փոխանցվել: Այս մասին հայտնում է «Իրնա» լրատվական գործակալությունը։

«Թեհրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ կապված ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունների և ադրբեջանական ԶԼՄ-ներում ոչ բարեկամական հակաիրանական հրապարակումների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Մենք ակնկալում ենք, որ այս ամենը հնարավորինս շուտ կդադարեցվի, և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն՝ դրա կրկնությունը կանխելու համար»,- ասել են Իրանի ԱԳՆ-ում ադրբեջանցի դիվանագետին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել