Ստամբուլի կենտրոնում ահաբեկչություն իրականացրած անձը ձերբակալվել է
09:47 - 14 նոյեմբերի, 2022

Ստամբուլի կենտրոնում ահաբեկչություն իրականացրած անձը ձերբակալվել է

Այն անձը, որի թողած ռումբը պայթել է Ստամբուլի Իսթիքլալ փողոցում, ձերբակալվել է։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, փոխանցում է թուրքական Anadolu-ն։

Ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել էր, որ Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը Թուրքիայի իշխանությունները համարում են ահաբեկչություն, իսկ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել էր, որ կասկածյալը կին է։

«Մեր գնահատականն այն է, որ այս մահացու ահաբեկչական գործողության հրամանը եկել է Հյուսիսային Սիրայում գտնվող Այն ալ Արաբից, որտեղ Քրդական աշխատավորական կուսակցությունն ունի իր գլխամասերը»,- ասել է Թուրքիայի ՆԳ նախարարը։

Սոյլուն վերահաստատել է, որ Թուրքիան կշարունակի իր վճռական ու արդար պատերազմը ահաբեկչության դեմ․ «Նրանք, ովքեր կանգնած են այս սարսափելի ահաբեկչական հարձակման հետևում, պատասխան կտան»։

Սոյլուն նաև հաստատել է, որ ահաբեկչության հետևանքով սպանվել է 8, վիրավորվել՝ 81 մարդ։ Վիրավորներից 50-ը դուրս են գրվել հիվանդանոցից, 5-ը բժիշկների հոգածության ներքո են, ևս 2-ի վիճակը ծանր է։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հզոր պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլում՝ Իսթիքլալ փողոցում, որը զբոսաշրջային հայտնի ուղղություն է։

«Ահաբեկչության միջոցով Թուրքիային և թուրք ազգին վախեցնելու ջանքերը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր և վաղը չեն հասնի իրենց նպատակին»,- ուղիղ եթերում ասել էր Էրդողանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել