Արդարադատության նախարարությունը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ու Ազգային գվարդիայի ստեղծման մանրամասները
11:16 - 14 նոյեմբերի, 2022

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ու Ազգային գվարդիայի ստեղծման մանրամասները

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկա է գտնվել «Ոստիկանության բարեփոխումներ. Ներքին գործերի նախարարության և Ոստիկանական գվարդիայի ստեղծում» խորագրով քննարկմանը, որին մասնակցել են մի շարք լրագրողներ և հանրային կարծիք ձևավորողներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության ոլորտը բարեփոխելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Հանդիպման ընթացքում Սարգսյանն անդրադարձել է Ներքին գործերի նախարարության և Ազգային գվարդիայի ձևավորման աշխատանքներին:

Այնուհետ, Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Միջոցառումը կազմակերպել է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ «Freedom House» կազմակերպության աջակցությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել