Վարուժան Ավետիսյանի պաշտպանը պնդում է, որ Ավետիսյանի՝ բժիշկների հսկողության ներքո գտնվելը կարևոր է
11:49 - 14 նոյեմբերի, 2022

Վարուժան Ավետիսյանի պաշտպանը պնդում է, որ Ավետիսյանի՝ բժիշկների հսկողության ներքո գտնվելը կարևոր է

Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնել է, որ տեսակցել է Ավետիսյանին։ Նրա խոսքով՝ թեև Ավետիսյանը հատուկ գանգատներ չի ներկայացնում, բայց հաշվի առնելով նրա առողջական վիճակը և այն տենդենցները, որ վերջին օրերին եղել են, կարող են հանգեցնել այն վիճակին, որ նա ունեցել է 2021թ․-ին։

Նա կարծիք է հայտնել, որ քաղաքացիական հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ գտնվելը չափազանց կարևոր է։

Հիշեցնենք, որ երեկ լրատվամիջոցներով տարածվել էր տեղեկություն այն մասին, որ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը վերջին օրերին վատացել է:

Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ նոյեմբերի 12-ին և 13-ին Ավետիսյանը ենթարկվել է բուժզննության. ազատազրկված անձի առողջական վիճակը գնահատվել է լավ, գանգատներ չի ներկայացրել։ Իսկ ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Ավետիսյանին։ Վերջինս նրանց ասել է, որ  իր մոտ առկա հիվանդությունը Հայաստանում ախտորոշել հնարավոր չի եղել: Իր հետազոտությունների արդյունքները նորմայի սահմաններում են, սակայն ինքն իրեն վատ է զգում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել