Ոսկանյան փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ
09:48 - 15 նոյեմբերի, 2022

Ոսկանյան փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 05։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ոսկանյան փողոցում գտնվող եռահարկ տան երկրորդ հարկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարները տարահանել են 5 բնակչի:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։48-ին, մարվել՝ 06։02-ին։ Այրվել են պահարան և մուտքի դուռը:

Ա. Ա․-ն (ծնված 1972 թ․) հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, իսկ Վ․ Ա․-ն (ծնված 2012 թ․) ծխահարվել է, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել