Մինսկի խումբը չի գործում, մանդատը և դրա նպատակը մնում են. Ռիքեր |azatutyun.am|

azatutyun.am: Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը պնդում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, և Վաշինգտոնը զբաղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմամբ միայն Բաքվի և Երևանի հետ անմիջական փոխգործակցության միջոցով։ «Կարծում եմ, որ այն զարգացել է մինչև այն կետը, որ մենք կարող ենք կոնսենսուսի միջոցով վերջ տալ այս մանդատին»,- երեկ հայտարարել է Ռիքերը:

«Այնուամենայնիվ, մանդատն ինքնին բավականին օգտակար է: Թեև Մինսկի խմբի համանախագահների [փոխգործակցության] գործընթացն այլևս չի գործում: Եվ մենք ուղղակիորեն մասնակցում ենք կողմերի հետ նրանց խաղաղ գործընթացում», – ասել է Ռիքերը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։

«Մինսկի խումբը, ինչպես այն հայտնի էր, չի գործում։ Մանդատը մնում է։ Մանդատի նպատակը, իհարկե, պահպանվում է։ Եվ ԵԱՀԿ-ը գործում է կոնսենսուսի հիման վրա։ Ես շատ սերտ կապ եմ պահպանում իմ ֆրանսիացի գործընկերոջ հետ, Եվրամիության հետ, որն այժմ այնքան [խորը] ներգրավված է տարածաշրջանում, այլ շահագրգիռ կողմերի հետ, հենց ԵԱՀԿ-ի հետ», – նշել է Ռիքերը։

«Ադրբեջանն ուղղակի հայտարարել է, որ այլևս գործ չի ունենալու Մինսկի խմբի հետ», – հավելել է ամերիկացի դիվանագետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև