Փելոսին այլևս չի ղեկավարի դեմոկրատների խմբակցությունը Ներկայացուցիչների պալատում |tert.am|
22:22 - 17 նոյեմբերի, 2022

Փելոսին այլևս չի ղեկավարի դեմոկրատների խմբակցությունը Ներկայացուցիչների պալատում |tert.am|

tert.am: Նենսի Փելոսին լքում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավարի պաշտոնը։ Այդ մասին նա հայտարարել է հինգշաբթի օրը՝ ելույթ ունենալով օրենսդիր մարմնի ստորին պալատի նիստում։

«Մեր խմբակցության նկատմամբ մեծ վստահությամբ հանդերձ, ես չեմ ձգտի վերընտրվել որպես դեմոկրատների առաջնորդ Կոնգրեսում: Ժամանակն է, որ նոր սերունդը ղեկավարելի խմբակցությունը»,- ասել է Փելոսին։

Նա  շարունակելու է աշխատել Կոնգրեսի ստորին պալատում։

 

Ներկայիս Կոնգրեսում Փելոսին զբաղեցնում է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը: 

Կոնգրեսի ստորին պալատի հաջորդ խոսնակը կլինի հանրապետական։ Ինչպես և սպասվում էր, շուտով այս պաշտոնը կզբաղեցնի Քևին Մաքքարթին, ով մինչ այժմ եղել է Ներկայացուցիչների պալատի հանրապետական փոքրամասնության ղեկավարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել