Բարձրագույն դատական խորհրդից հայտնում են, որ ԲԴԽ-ում այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն դատարանի հավակնորդ դատավորների հարցազրույցների փուլը։
Կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող 2 թեկնածուից ընտրվել է 1-ը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով:
Նշենք, որ Մարտիրոսյանը 2009 թվականից աշխատում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում։
Ըստ ԲԴԽ-ի՝Հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր քննող դատավորների ընտրության հարցազրույցին մասնակցել է 10 հավակնորդ, որոնցից ընտրվել է 2 թեկնածու՝ Աննա Շիլաջյանը՝ 7 կողմ, 2 դեմ ձայնով, և Ռուդոլֆ Ավագյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով:
comment.count (0)