Այս պահին հայտնի է 6 բերման ենթարկվածի մասին․ ՄԻՊ
15:18 - 23 նոյեմբերի, 2022

Այս պահին հայտնի է 6 բերման ենթարկվածի մասին․ ՄԻՊ

Այսօր Պարոնյան փողոցից քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության բաժիններ՝ ապահովելու բերման ենթարկվածների իրավունքների պաշտպանությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ 
 
Բացի այդ, Պաշտպանը բերման ենթարկման հիմքերի ու անձանց հավաքների ու խոսքի ազատությունն իրացնելու այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ կպահանջի Ոստիկանությունից։
 
Այս պահին ՄԻՊ-ին հայտնի է 6 բերման ենթարկվածի մասին։ Նրանցից 2-ը բերման են ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին, 4-ը՝ Ոստիկանության Էրեբունու բաժին։
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնել էր, որ 4 անձ է բերման ենթարկվել, այդ թվում՝  «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել