Սյունիքը ներկայացնող պատգամավորները՝ ես և Արթուր Սարգսյանը դուրս ենք եկել Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից. Աննա Գրիգորյան
 |tert.am|
15:47 - 24 նոյեմբերի, 2022

Սյունիքը ներկայացնող պատգամավորները՝ ես և Արթուր Սարգսյանը դուրս ենք եկել Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից. Աննա Գրիգորյան |tert.am|

tert.am: Սյունիքը ներկայացնող պատգամավորները այլևս մաս չեն կազմում «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը, բայց հանդիսանում են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Ես, Արթուր Սարգսյանը և Վահե Հակոբյանը շարունակում ենք լինել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, պահպանում ենք գործընկերային հարաբերությունները, ես և Արթուր Սարգսյանը բացառապես հանդիսանում ենք պատգամավորներ, բայց ոչ «Վերածնվող Հայաստան»-ի»,- ասաց Գրիգորյանը:

Գրիգորյանը նշեց՝ օրը կգա, կխոսեն ներթիմային տարաձայնությունների մասին, բայց այս պահին դրա մասին խոսելը տեղին չի համարում:

«Մեր կուսակցության ղեկավարի հետ համագործակցությունը ավելի վաղ է դադարեցվել, բայց դա որևէ կերպ կապ չունի քրեական հետապնդման հետ»,- ասաց Գրիգորյանը և խնդրեց որևէ ուղիղ կապ չտեսնել համագործակցության դադարեցման և Վահե Հակոբյանի հանդեպ քրեական հետապնդման միջև:

Նա նշեց՝ ինքը, Առուշ Առուշանյանը, Արթուր Սարգսյանը և Մանվել Փարամազյանը դուրս են եկել «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել