Մոսկվան և Կիևը փոխանակել են ռազմագերիներին՝ 50-ը 50-ի դիմաց սկզբունքով  |tert.am|
09:23 - 25 նոյեմբերի, 2022

Մոսկվան և Կիևը փոխանակել են ռազմագերիներին՝ 50-ը 50-ի դիմաց սկզբունքով |tert.am|

tert.am: Մոսկվան և Կիևը փոխանակել են ռազմագերիներին. երկու կողմից տուն է վերադարձել 50-ական մարդ:

Ինչպես գրում է currenttime.tv-ն, ուկրաինական կողմից այս տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, ռուսական կողմից՝ ՌԴ ՊՆ-ն, ինչպես նաև ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։

Երմակը հայտնել է, որ Ուկրաինան հայրենիք է վերադարձրել 20 ազգային գվարդիականի, Ուկրաինայի զինված ուժերի տասը զինծառայողի, 12 ծովային հետևակայինի, վեց սահմանապահի և տարածքային պաշտպանության ուժերի երկու մարտիկի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել