Բաքվից և Երևանից պահանջվում է ուժեղ քաղաքական կամք՝ համապարփակ կարգավորման հասնելու համար․ Տոյվո Կլաար
14:46 - 28 նոյեմբերի, 2022

Բաքվից և Երևանից պահանջվում է ուժեղ քաղաքական կամք՝ համապարփակ կարգավորման հասնելու համար․ Տոյվո Կլաար

Ադրբեջանից և Հայաստանից պահանջվում է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու և համապարփակ կարգավորման հասնելու համար: Այս մասին գրել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ ամփոփելով Ադրբեջան կատարած այցի արդյունքները։ 

Նա նշել է, որ շատ մարտահրավերներ մնում են չլուծված։ Կլաարը նաև ընդգծել է Ադրբեջանի նախագահի կարևոր հանձնառությունը ԵՄ կողմից աջակցվող ձևաչափին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ 

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերջին անգամ Երևան է այցելել հոկտեմբերի 29-ին: Նա Երևանում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել