Կարևորվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը
13:39 - 29 նոյեմբերի, 2022

Կարևորվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:

Նախարարությունից հայտնում են, որ զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և գործարար կապերի ընդլայնումը:

Հանդիպմանը քննարկվել են նաև «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի պլանավորմանն ու այդ խոշորագույն միջոցառմանը Հայաստանի մասնակցությանը վերաբերող մի շարք հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել