Ադրբեջանի ՊՆ փոխնախարարը ԱՄՆ-ում կհանդիպի երկրի ռազմական ղեկավարության հետ |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանը տարածաշրջանում ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է։ Այս մասին նշված է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ծովակալ Քրիստոֆեր Գրեյդիի և Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևի հանդիպման վերաբերյալ Պենտագոնի հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու երկկողմ կապերին վերաբերող հարցեր:

Վելիևի՝ ԱՄՆ այցի շրջանակում նախատեսվում է պատվիրակության հանդիպումներ ԱՄՆ ռազմական ղեկավարության հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն