2021-2022-ին ԱՆ-ն 1.3 մլրդ դրամ է հատկացրել 44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայողների վերականգնողական բուժման համար
21:55 - 29 նոյեմբերի, 2022

2021-2022-ին ԱՆ-ն 1.3 մլրդ դրամ է հատկացրել 44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայողների վերականգնողական բուժման համար

2022 թթ. առողջապահության նախարարությունը 1 միլիարդ 300 միլիոն դրամ է հատկացրել 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների վերականգնողական բուժման համար։

Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, Երևանում և տարբեր մարզերում գործող վերականգնողական կենտրոններում պետպատվերի շրջանակներում 4000 դեպքով մատուցվել է վերականգնողական ծառայություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել