«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար։
Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից:
Տեղեկությունն իր էջում հայտնել է նաև Մանավազյանը՝ շնորհակալություն հայտնելով հնարավորության ու վստահության համար:
«Մեծ պատասխանատվությամբ շարունակելու եմ զբաղվել կուսակցաշինությամբ, ինչպես արել եմ առաջին իսկ օրից»,- գրել է նա:
comment.count (0)