Խորհրդարանի ընդունած բանաձևը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ․ Ֆրանսիայի ԱԳՆ
10:36 - 01 դեկտեմբերի, 2022

Խորհրդարանի ընդունած բանաձևը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ․ Ֆրանսիայի ԱԳՆ

Խորհրդարանական նախաձեռնությամբ ընդունված այս բանաձևը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ և ամբողջովին անկախ որոշում է՝ համաձայն իշխանությունների տարանջատման սկզբունքի։ Նման հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով երկրի Սենատի ու Ազգային ժողովի ընդունած բանաձևերին։

«Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը հայտնի է և բազմիցս արտահայտվել է նախարարի կողմից, ներառյալ նոյեմբերի 29-ին: Դիրքորոշումն այն է, որ «Ֆրանսիան շարունակում է կողմերին կոչ անել առաջ շարժվելու այս բանակցություններում՝ օգտվելու խաղաղության հնարավորությունից»։

Հենց այս ոգով էր, որ Հանրապետության նախագահը Պրահայում կազմակերպեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, որը, մասնավորապես, հանգեցրեց Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 30-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ 

Իսկ ավելի վաղ՝ նոյեմբերի 15-ին, Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև էր ընդունել Ֆրանսիայի Սենատը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել