Սենատը քննարկում է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Լին Թրեյսիին հաստատելու հարցը
 |azatutyun.am|
10:59 - 01 դեկտեմբերի, 2022

Սենատը քննարկում է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Լին Թրեյսիին հաստատելու հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Նախագահ Ջո Բայդենի կողմից Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածու առաջադրված Լին Թրեյսին խոստացել է այդ պաշտոնում հաստատվելու դեպքում առաջնահերթություն դարձնել Ռուսաստանում կալանավորված ամերիկացիների ազատ արձակումը:

«Ռուսական կալանքի տակ գտնվող ԱՄՆ քաղաքացիների աղետալի վիճակը իմ գլխավոր առաջնահերթությունն է լինելու», - ասել է Թրեյսին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր հաստատման հարցով լսումների ժամանակ։

Դեռևս պարզ չէ` կոնկրետ երբ Լին Թրեյսին կստանձնի պաշտոնը, եթե նրա թեկնածությունը հաստատվի:

Հայաստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Լին Թրեյսին արդեն աշխատել է Մոսկվայում 2014-ից 2017 թվականներին՝ որպես առաքելության ղեկավարի տեղակալ։ Նա խոսում է ռուսերեն, և եթե նշանակվի, կլինի Ռուսաստանում ԱՄՆ առաջին կին դեսպանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել