Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կիրարկման շուրջ քննարկումները շարունակվելու են. ԱԳՆ մամուլի խոսնակ

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը օրեր առաջ հայտնել էր, որ ՀՀ-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի տեխնիկական պատվիրակությունների հանդիպում։ 

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը Infocom-ի հետ զրույցում նշել է, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը այդ հանդիպման վերաբերյալ տեղեկությունը հանրայնացրել էր դեռևս նոյեմբերի սկզբին:

Նա նաև հայտնել է,  որ հանդիպմանը հայկական կողմից ներգրավված են եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների՝ հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում վերաբերելի գերատեսչությունները:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռք բերված պայմանավորվածությունների կիրարկմանը վերաբերող տեխնիկական հարցեր: Քննարկումները շարունակվելու են»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն