Ջրաբեր գյուղի տարածքում ինքնաթիռ է ընկել․ հայտնաբերվել է երկու դի
14:56 - 01 դեկտեմբերի, 2022

Ջրաբեր գյուղի տարածքում ինքնաթիռ է ընկել․ հայտնաբերվել է երկու դի

Ջրաբեր գյուղի տարածքում ինքնաթիռ է ընկել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։ 
 
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
 
Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի։
 
Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել