«Ֆրանսիան՝ ԱՄՆ-ի անսասան գործընկեր». Բայդենն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայի պատերազմը 
 |amerikayidzayn.com|
12:03 - 02 դեկտեմբերի, 2022

«Ֆրանսիան՝ ԱՄՆ-ի անսասան գործընկեր». Բայդենն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայի պատերազմը |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: v class="intro intro--bold">

Ֆրանսիայի նախագահին Բայդենի վարչակազմի օրոք առաջին անգամ ընդունել են Սպիտակ տանը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը պաշտոնական բանակցություններ է վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Սա Ֆրանսիայի առաջնորդի առաջին պետական այցն է Սպիտակ տուն Բայդենի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո։

Երկրների ղեկավարները ոչ պաշտոնական ընթրիքի են մասնակցել իրենց կանանց հետ, իսկ հաջորդ օրը Սպիտակ տանը կայացել է Ֆրանսիայի նախագահի ընդունելության պաշտոնական արարողությունը:

Բացման խոսքում Բայդենը նշել է Ֆրանսիան որպես «ԱՄՆ-ի վաղեմի դաշնակից և անսասան գործընկեր` ազատության գործում»:

«Ֆրանսիան և Միացյալ Նահանգները դիմակայում են Վլադիմիր Պուտինի ագրեսիվ նկրտումներին և Ռուսաստանի դաժան պատերազմին Ուկրաինայի դեմ, որը ևս մեկ անգամ ոչնչացրեց խաղաղությունը եվրոպական մայրցամաքում», - ասել է նախագահը:

Նա նաև նշել է. «Ֆրանսիան և Միացյալ Նահանգները ևս մեկ անգամ պաշտպանում են ժողովրդավարական արժեքները և մարդու համընդհանուր իրավունքները, որոնց վրա հիմնված են մեր երկու պետությունները»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին ընդգծել է, որ երկու երկրները համակարծիք են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման շուրջ, և որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն ընդհանուր պատասխանատվություն ունեն՝ պաշտպանելու օվկիանոսի երկու կողմերում գտնվող ժողովրդավարությունները, որոնք կասկածի տակ են այսօր:

«Սա մեր պաշտպանության նոր սահմանն է, և դրան արձագանքելը մեր ընդհանուր պատասխանատվությունն է», - ասել է Մակրոնը։

Հանդիպման ավարտին Բայդենը և Մակրոնը հայտարարություն են տարածել՝ նշելով, որ իրենք «խստորեն դատապարտում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չհրահրված ագրեսիվ պատերազմը և ընդգծում, որ քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորումը ռազմական հանցագործություն է, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

Նրանք նաև դատապարտել են Ուկրաինայի ինքնիշխան տարածքը Ռուսաստանին բռնակցելու վերջինիս անօրինական փորձը՝ միջազգային իրավունքի ակնհայտ խախտումով։

Միացյալ Նահանգները և Ֆրանսիան դեմ են արտահայտվել Ռուսաստանի անպատասխանատու միջուկային հռետորաբանությանը և ապատեղեկատվությանը «ենթադրյալ քիմիական հարձակումների և կենսաբանական ու միջուկային զենքի ծրագրերի մասին»:

Երկու երկրները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ պաշտպանելու Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ներառյալ անհրաժեշտության դեպքում Ուկրաինային քաղաքական, անվտանգության, հումանիտար և տնտեսական օգնության տրամադրումը։

Բայդենը և Մակրոնը խոստացել են ուժեղացնել Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի, երկրի էլեկտրացանցերի վերանորոգման համար անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը, ինչպես նաև զգալի ռեսուրսներ տրամադրել քաղաքացիական բնակչությանը ձմռանը դիմակայելու համար:

Միացյալ Նահանգները և Ֆրանսիան վերահաստատել են իրենց վճռականությունը՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանին վայրագությունների և ռազմական հանցագործությունների համար: Այդ հանցագործությունները կատարվում են ինչպես Ռուսաստանի Դաշնության կանոնավոր զինված ուժերի, այնպես էլ` վարձկանների կողմից:

Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելը տեղի կունենա միջազգային կառույցների օգնությամբ, ասվում է փաստաթղթում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել