Իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության չեն եկել հայտարարության տերմինաբանության շուրջ․ ՔՊ-ն առաջարկել է հանել ԼՂՀ, ինքնորոշում տերմինները
12:25 - 02 դեկտեմբերի, 2022

Իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության չեն եկել հայտարարության տերմինաբանության շուրջ․ ՔՊ-ն առաջարկել է հանել ԼՂՀ, ինքնորոշում տերմինները

ԱԺ-ում քննարկվում է ընդդիմության ներկայացրած նախագիծը՝ Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022թ․ նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ:

«Հայաստան» խմբակցությունից Անդրանիկ Թևանյանը ներկայացրեց նախագիծը։ Ավելի վաղ ԱՇ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ձեռնպահ էր քվեարկել հայտարարության նախագծին։ Այս կապակցությամբ Թևանյանին հարց ուղղեց Ագնեսա Խամոյանը՝ խնդրելով ներկայացնել, թե կոնկրետ ինչին է դեմ եղել ՔՊ խմբակցությունը։ Թևանյանը հայտնեց, որ անհամաձայնությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն ձևակերպմանը․ ՔՊ-ում ջնջել են Հանրապետություն ձևակերպումը։

«Մեզ մոտ գրված է «պատմական տարածքում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ հարձակում Ադրբեջանի կողմից», իրենք առաջարկում էին դա գրել «ԼՂ հայության վրա հարձակում», որը նշանակում է, որ դիտարկվում է Ղարաբաղի հայ ժողովուրդը՝ որպես Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնություն։ Այս տերմինը մեզ համար ընդունելի չէ։

Երկրորդը այն է, որ ինքնորոշման իրավունքի իրացման հետ կապված՝ իրենք կողմ չեն։ Այսինքն՝ այդ ձևակերպումները ջնջված են։

Երրորդը Շուշիի հռչակագրի դատապարտմանն իրենք դեմ են, այդ մասը հանել էին։

Եվ չորրորդը հանված էր Հայաստանի հանձնառությունը ինքնորոշման իրավունքի իրացման ու անվտանգության ապահովման մասով։ Ես հիշեցնեմ, որ դա ՀՀ Անկախության հռչակագրից է բխում, նաև մեր օրենսդրությունից։ Հայտնի է նաև Գերագույն խորհրդի որոշումը, որովհ ՀՀ-ին արգելվում է ստորագրել փաստաթուղթ, որով Ղարաբաղը կներառվի Ադրբեջանի կազմում»,- ասաց Թևանյանը՝ հավելելով, որ կային նաև տեխնիկական առումով հակասություններ, բայց ֆունդամենտալ հակասությունները իր նշածներն էին։

Այնուհետև նախագծի վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Նա նշեց, որ առաջարկվող նախագծում կային բազմաթիվ դրույթներ, որոնք համահունչ են իրենց պատկերացումներին, ինչպես նաև կա քաղաքական կամք ԱԺ անունից հանդես գալու ընդհանուր հայտարարությամբ․ «Ցավոք կային որոշ ձևակերպումներ, որոնց հետ կապված՝ երկու կողմերի դիրքորոշումները սկզբունքային էին ու համաձայնության գալու հնարավորություն չեղավ։

Իրականում մեր նպատակն է շրջել այդ քաղաքական դիվանագիտական մեկուսացման անիվն ու ապահովել հնարավոր միջազգային հանրության դիվանագիտական կոնսոլիդացիա ՀՀ շորջ։ Եվ սրան է ուղղված ՀՀ դիվանագիտության հիմնական գործողությունները։ Դրա համար նվազագույնը պետք է խոսել այնպիսի բառապաշարով ու օգտագործել այնպիսի տերմինաբանություն, որ ընկալելի, հասկանալի ու ընդունելի կլինի միջազգային հանրության համար։ Հենց սրանով է պայմանավորված այն սկբունքային տարաձայնությունը, որ մենք Հայաստան խմբակցության հետ ունենք, կարծում ենք՝ այն ձևակերպումները, որ առաջարկված էին ոչ միայն չէին նպաստի այդ կոնսոլիդացիայի ձևավորմանըմ այլ հակառակը՝ հնարավոր ռիսկեր կառաջացնեին Հայաստանի այս ուղուց հետ մղելու ու շեղելու; Ըստ այդմ՝ կարծում ենք՝ որևէ քայլ ձեռնարկելիս պետք է տվյալ քայլի, գործողության հետևանքներ, նպատակների, դրա արդյուքնում հնարավոր ձեռքբերվելիք ու հնարավոր ռիսկերի գնահատական ու վերլուծություն լինի։ Մե րվերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստան խմբակցության առաջարկած տռրմիանաբանությունը առաջացնում է ավելի շատ ռիսկեր, քան նպաստում է ՀՀ խաղաղության օրակարգի առաջխաղացմանը և մենք՝ որպես ՀՀ իշխանություն, որպես ՀՀ պատասխանատու իշխանություն, չենք կարող ընդունել մի հայտարարություն, որը պարունակում է նման ռիսկեր։

Ընդդիմության ձևակերպումները նախապատերազմական արտաքին քաղաքականության տրամաբանության շարունակությունն ու կրկնությունն են։ Սա մեր գնահատականն է։ Ինչու է սա անընդունելի, որովհետև մեր գնահատականն այն է, որ երեսուն տարի շարունակվող արտաքին քաղաքականության արդյունքն ու հետևանքը այն ստատուս-քվոն է, որ արձանագրված է այսօր։ Ի հակադրում այս դիրքորոշման՝ հնչում է հետևյալ կարծիքը․ փաստացի հետպատերազմյան գործընթացները գալիս են հաստատելու, որ խաղաղության օրակարգը նույնպես չի երաշխավորում անվտանգություն ՀՀ-ի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Նշյալ դիրքորոշմանն էլ հետևում է տրամաբանական հարցադրում՝ արդյոք դուք կարող եք պնդել, որ ձեր որդեգրած արտաքին քաղաքականությունը, որն արտահայտվում է բառամթերքի ու ձևակերպումների հստակ տարբերությամբ, որն էլ պատճառ դարձավ համատեղ հայտարարության ընդունման ձախողման, կերաշխավորի հետագա ռազմական էսկալացիայի բացառումն ու մեր շուրջ անվտանգային միջավայրի ձևավորումը»։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումները ու Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող դեստրուկտիվ քաղաքականությունը՝ որևէ բան բացառելը գրեթե անհնար է, այդ թվում ռազմական սադրանքները Ադրբեջանի կողմից․ «Մի բան հստակ է ու աներկբա․ խաղաղության օրակարգից բխող դիվանագիտությունն է գլխավոր, եթե ոչ միակ պատճառը, որ յուրաքանչյուր ադրբեջանական սադրիչ գործողությանը հետևում է միջազգային հանրության այդչափ գրեթե միահամուռ դատապարտող գնահատական։ Արդյոք այս գնահատականները և առհասարակ միջազգային քաղաքական ճնշումը որևէ գործնական ազդեցություն ունի Ադրբեջանի վրա։ Պատասխանելու համար կարելի է վերադառնալ մեր նախորդ 30 տարվա քաղաքական դիվանագիտությանը ու փորձել հասկանալ՝ արդյոք այդ 30 տարվա ընթացքում վարվող արտաքին քաղաքականությունը, որի արդյունքում ՀՀ-ն հայտնվել էր դիվանագիտական մեկուսացման մեջ, որևէ ազդեցություն ունեցել է այն իրավիճակի վրա, որ կա այսօր։ Մեր գնահատականը միանշանակ է՝ այո, ունեցել ու կարևորագույն նշանակություն է ունեցել»։

Աղաջանյանը նշեց, որ միջազգային հանրության ընկալումները նախկինում տեղի ունեցածի հետ կապված չեն փոխվել, և դրանք էֆեկտիվ կերպով օգտագործվում են ադրբեջանական պատգամավորների ու այլ պաշտոնյաների կողմից․ «Մի բան, որ մեր գնահատմամբ մանիպուլյացիա է, որովհետև այն պրոցեսները, որ տեղի են ունենում այսօր, չի կարելի համեմատել այն գործընթացների հետ, որոնք կային և տեղի էին ունենում նախապատերազմյան ժամանակահատվածում»։

«Իրականում մեր նպատակն է շրջել այդ քաղաքական դիվանագիտական մեկուսացման անիվն ու ապահովել հնարավոր միջազգային հանրության դիվանագիտական կոնսոլիդացիա ՀՀ շորջ։ Եվ սրան է ուղղված ՀՀ դիվանագիտության հիմնական գործողությունները։ Դրա համար նվազագույնը պետք է խոսել այնպիսի բառապաշարով ու օգտագործել այնպիսի տերմինաբանություն, որ ընկալելի, հասկանալի ու ընդունելի կլինի միջազգային հանրության համար։ Հենց սրանով է պայմանավորված այն սկբունքային տարաձայնությունը, որ մենք Հայաստան խմբակցության հետ ունենք, կարծում ենք՝ այն ձևակերպումները, որ առաջարկված էին, ոչ միայն չէին նպաստի այդ կոնսոլիդացիայի ձևավորմանը, այլ հակառակը՝ հնարավոր ռիսկեր կառաջացնեին Հայաստանի այս ուղուց հետ մղելու ու շեղելու։ Ըստ այդմ՝ կարծում ենք՝ որևէ քայլ ձեռնարկելիս պետք է տվյալ քայլի, գործողության հետևանքներ, նպատակների, դրա արդյուքնում հնարավոր ձեռքբերվելիք ու հնարավոր ռիսկերի գնահատական ու վերլուծություն լինի։ Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ «Հայաստան» խմբակցության առաջարկած տերմիանաբանությունը առաջացնում է ավելի շատ ռիսկեր, քան նպաստում է ՀՀ խաղաղության օրակարգի առաջխաղացմանը և մենք՝ որպես ՀՀ իշխանություն, որպես ՀՀ պատասխանատու իշխանություն, չենք կարող ընդունել մի հայտարարություն, որը պարունակում է նման ռիսկեր»,- եզրափակեց Աղաջանյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն 2022թ․ նոյեմբերի 8-ին, որը իրենք համարում են Հաղթանակի օր, հայտարարություն է ընդունել, որում առկա է հայատյաց հռետորաբանություն։ Մասնավորապես, հայտարարության մեջ Հայաստանին մեղադրում են «վերջին 30 տարում միջազգային կոնվենցիաներ խախտելու, ռազմական հանցագործություններ կատարելու, ցեղասպանության, պետական ահաբեկչության, թալանի, վանդալիզմի ու պատերազմից հետո «ականային տեռոր» իրականացնելու մեջ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել