Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քիչ առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով Երևանի կենտրոնում երթ իրականացնող Բևեռի աջակիցներին»:
«Քիչ առաջ ոստիկանությունը սադրանք հրահրեց՝ ուժ կիրառելով Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով Երևանի կենտրոնում խաղաղ երթ իրականացնող Բևեռի աջակիցների նկատմամբ:
Նրանց թվում են Արթուր Դավթյանը, Հակոբ Բուլանիկյանը, Գերաս Ավետիսյանը, Սերգեյ Ավագյանը, Տիգրան Մանուկյանը, Սարո Գրիգորյանը, Սոս Ավետիսյանը, Արարատ Եսայանը, Գեղամ Սիմոնյանը, Հասմիկ Հարությունյանը, Լաուրա Պապիկյանը և երթի այլ մասնակիցներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ըստ պաշտպանի՝ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը բավարար չէ և նրա՝ բժիշկների հսկողության ներքո գտնվելը պարտադիր է։ Արդարադատության նախարարությունից հաղորդում են, որ Ավետիսյանը պարբերաբար բժշկական ստուգում է ստանում, և ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվում։ ԱԺԲ անդամներն էլ տևական ժամանակ է՝ նստացույց և ստորագրահավաք են իրականացնում Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով։
comment.count (0)