Ատեստացիան ազդելու է ծառայողական աճի վրա, զինվորականներն ավելի բարձր պաշտոնների չեն ձգտելու․ Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: Բոլոր այն հարցերը, որոնք առաջին հերթին վերաբերվում են Զինված ուժերի համալրվածությանը, անչափ կարևոր են մեր ժողովրդի համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Պրոֆեսիոնալ բանակ ասելով չպետք է միայն հասկանանք մարդկային ռեսուրսների համալրումը, պրոֆեսիոնալ բանակը լայն փիլիսոփայական  հասկացություն է, որտեղ մարդու պատրաստությունը պետք է համադրված լինի սպառազինությանը»,- ասաց Օհանյանը։

Նա նշեց, որ սխալ է ատեստացիայի համակարգը կապել միայն հավելավճարի հետ։

«Այն անհավասար պայմանններ է ստեղծելու միևնույն պաշտոններում գտնվողների համար, ազդելու է ծառայողական աճի վրա, որովհետև որոշ մարդկանց մոտ կարող  բարձր պաշտոնի գնալու ցանկությունը վերանալ, մեր խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել ատեստացիայի վերաբերյալ քվեարկությանը։

Ընդհանուր առմամբ պայմանագրային ծառայության և ԶՈՒ-ի համալրման այսպիսի գործընթացը ուշացած է, որովհետև սա «ԵՍ ԵՄ» ծրագրի շարունակությունն է։ Այսօրվա իշխանությունները քանդեցին «ԵՍ ԵՄ» համակարգը և նույն բանը բերեցին այլ ենթատեսքտով»,- նշեց խմբակցության ղեկավարը։

Լուսանկարը՝ Ազգային ժողովի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով