Վոլկովն ընդունեց՝ Լաչինի միջանցքում որեւէ ադրբեջանցի՝ ո՛չ զինվորական, ո՛չ այլ մասնագետ՝ չի լինի. Արթուր Մոսիյան
 |news.am|
13:06 - 07 դեկտեմբերի, 2022

Վոլկովն ընդունեց՝ Լաչինի միջանցքում որեւէ ադրբեջանցի՝ ո՛չ զինվորական, ո՛չ այլ մասնագետ՝ չի լինի. Արթուր Մոսիյան |news.am|

news.am: Արցախի Ազգային ժողովի 5 խմբակցությունների ղեկավարները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպմանն ասել են, որ Արցախի համար անընդունելի է Լաչինի միջանցքում ռենտգեն-սկաների տեղադրումը։ Այս մասին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն՝ անդրադառնալով նախօրեին Անդրեյ Վոլկովի հետ տեղի ունեցած հանդիպմանը։

«Բոլոր խմբակցությունների ղեկավարները կտրականապես դեմ են արտահայտվել ռենտգեն-սկաների տեղադրմանը։ Տրամաբանությունը հետեւյալն է. Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, եւ իրենք էլ պետք է շարունակեն վերահսկել միջանցքը, իսկ ադրբեջանցիների ամեն պահանջ կատարելը՝ դա այլ բան է նշանակում։ Ռենտգեն-սկաների տեղադրման անհրաժեշտություն չկա, վաղն էլ Ադրբեջանը կարող է ասել, թե այս կամ մեքենան չպետք է անցնի այդ ճանապարհով»,– ասաց Արթուր Մոսիյանը։

Արցախցի պատգամավորի փոխանցմամբ՝ Անդրեյ Վոլկովն ասել է, որ իր խոսքը, թե Հայաստանը Արցախին կապող ճանապարհին պետք է մինի մաքսակետ տեղադրվի՝ կոնտեքստից կտրված է ներկայացվել։

«Անդրեյ Վոլկովն ասաց, թե ռուս խաղաղապահ զորակազմը համաձայն է Լաչինի միջանցքում ռենտգեն-սկաների տեղադրմանը, ինքը հիմնավորեց, որ իրենց աշխատանքը այդկերպ կբարելավվի, ռենտգեն-սկաների անհրաժեշտություն կա, այդ հարցը քննարկվում է, բայց նա ընդունեց, որ միջանցքում որեւէ ադրբեջանցի՝ ո՛չ զինվորական, ո՛չ այլ մասնագետ՝ չի լինի»,– նշեց Արթուր Մոսիյանը։

Պատգամավորի խոսքով՝ Անդրեյ Վոլկովը ադրբեջանցիների կողմից Գորիս–Ստեփանակերտ ճանապարհը փակելը պրովոկացիա է որակել։ Հանդիպմանն ընդգծվել է, որ պետք է միջոցներ ձեռնարկվեն նմանօրինակ դեպքերը կանխելու համար։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ի վերջո ճանապարհը բացվել էր։ 

Ավելի ուշ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվեց Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման վրա հետևություն է արվել, թե Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հենակետ: 

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հերքեց Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը։

Արցախի անվտանգության խորհուրդն էլ հայտարարեց, որ «ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել