Թուրք-ադրբեջանական զորավարժությունները ուժի ցուցադրում են եւ ուղղված են Իրանի ու Հայաստանի դեմ. Սեյրան Օհանյան
 |news.am|
14:09 - 07 դեկտեմբերի, 2022

Թուրք-ադրբեջանական զորավարժությունները ուժի ցուցադրում են եւ ուղղված են Իրանի ու Հայաստանի դեմ. Սեյրան Օհանյան |news.am|

news.am: Թուրք-ադրբեջանական տանդեմի նոր ռազմավարության մեջ տեսնում են նաև ռազմական կոմպոնենտի զարգացման, ԶՈւ համագործակցության մակարդակը բարձրացնելու ուղղությունը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագորղների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին:

«Եթե նկատել եք, այդ զորավարժությունների ընթացքում  երկու երկրների նախագահներն էլ փորձում են ասել մեկ բանակ, մեր երկիր, մեկ ազգ վերածվելու իրենց  պատրաստակամությունը»,- ասաց նա։

Ս. Օհանյանի խոսքով, այդպիսի զորավարժությունները մի քանի խնդիր ունեն. «Նախ, իրենց զինված ուժերի համագործակցությունը և պատրաստության մակարդակն են բարձրացնում այս կամ այն խնդիր լուծելու, այս կամ այն իրավիճակից ելնելու համար։

Եթե զորավարժությունն  անցկացվում է  Հայաստանի և Իրանի սահմանին, դա նշանակում է, որ  այդ զորվարժություններն ուղղված են հենց այն երկրների դեմ, որոնք  հարևան են հենց Թուրքիային և Ադրբեջանին, եւ որոնց հետ խնդիր ունեն։ Երկրորդը՝ ուժի ցուցադրում է հենց Հայաստանին, Իրանին»։

Օհանյանը հիշեցրեց, որ այս տարածաշրջանում գոյություն ունի Արևմուտք-Իրան հակամարտություն, իսկ Արևմուտքի ներկայացուցիչը Հարավային Կովկասում Թուրքիան է. «Այնտեղ, որտեղ Թուրքիան մասնակցում է զորավարժություններին, ուղղված է նաև հենց Իրանին, դրա համար Իրանի ղեկավարությունը արդեն երկար ժամանակ է՝ ցույց է տալիս իր պատրաստակամությունը, որ  տարածաշրջանում իր համար անընդունելի է  որևէ մի սահմանային իրավիճակի, հատկապես Սյունիքի հատվածում որևէ փոփոխություն, որը միջազգային բնույթի է»,- ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ տարածաշրջանում Իրանը բավականին լուրջ գործոն է:

Սեյրան Օհանյանն ասաց, որ մեր տարածաշրջանը բավականին լարված ժամանակահատված է ապրում, հատկապես  Հայաստանն ու Արցախը, որոնց շուրջ անվտանգության միջավայրը շատ փխրուն է, ցանկացած ժամանակ կարող են  մարտական գործողություններ սկսվել, հատկապես երբ 2020 թ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ադրբեջանն ու նրա դաշնակից Թուրքիան չեն ցանկանում հակառակորդ երկրից դառնալ հարևան երկիր. «Չնայած Ադրբեջանը խոսում է  խաղաղության մասին, բայց հռետորաբանությունը, հայատյացությունը, նրա կողմից իրականացվող  բոլոր սադրանքները տանում են նրան, որ ինքն այս ամենում  կանգ չի առնելու մինչև չստանա իրենց լեզվով ասած միջանքը։ Այդ զորավարժությունները  բարձրացնելու են նրանց համագործակցության մակարդակը։

Այս պարագայում Հայաստանի Զինված ուժերը  պետք է  գնահատականներ տա ռազմաքաղաքական իրավիճակին և լուրջ աշխատանքներ տարվեն Զինված ուժերի  համալրման, նմանատիպ զորավարժությունների անցկացման ուղղությամբ, որոնք այս պահին պետք է լինեն մեծամասամբ  պաշտպանական բնույթի, ինչու ոչ նաև կանխարգելման, քանի որ  մեր սահմաններում Ադրբեջանն է, և եթե Ադրբեջանը չտեսնի մեր սահմաններում լուրջ արգելք, մռութին չստանա, կանգ չի առնի»,- ասաց Սեյրան Օհանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել