Կան բաներ, որ հնարավոր չէ հերքել, որովհետև բազմաթիվ փաստական տվյալներ կան․ Գրիգորյանը արձագանքեց Հաջիևի հայտարարությանը
12:38 - 09 դեկտեմբերի, 2022

Կան բաներ, որ հնարավոր չէ հերքել, որովհետև բազմաթիվ փաստական տվյալներ կան․ Գրիգորյանը արձագանքեց Հաջիևի հայտարարությանը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ազգային ժողովում էր։ Նրան հարց ուղղեց ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ խնդրելով անդրադառնալ Հիքմետ Հաջիևի հայտարարությանը։

Գրիգորյանը նշեց, որ իրեն թվում է՝ կան բաներ, որ հնարավոր չէ հերքել, որովհետև բազմաթիվ փաստական տվյալներ կան․ «Բանակցությունները, որ ընթացել են սենյակում, միայն հայկական կողմը չի եղել, ամերիկյան կողմն էլ է եղել, և արձանագրություն կա դրա մասին, որի վերաբերյալ ադրբեջանական կողմը տեղյակ է։ Եվ ես զարմանում եմ, որ հերքում է փաստված բաներ»։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ շարունակելու են աշխատել, որ հասկանան, թե որն է այն մեխանիզմը, որի շրջանակներում պայմաններ են ստեղծելու, որ ԼՂ և Ադրբեջանի միջև քննարկում տեղի ունենա ԼՂ-ում ապրող հայերի անվտանգության և իրավունքների վերաբերյալ․ «Մենք վերջին շրջանում մեր միջազգային գործընկերների հետ բազմաթիվ աշխատանքներում հետաքրքրություն ենք տեսել մեր գործընկերների կողմից՝ շարունակելու այս աշխատանքները։ Հույս ունենանք, որ կկարողանանք հասնել այս նպատակին»։

Սոնա Ղազարյանը հարց ուղղեց նաև, թե արդյո՞ք հայկական կողմը շարունակում է խաղաղության պայմանագրի ու ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցը քննարկել տարանջատված։ Գրիգորյանը պատասխանեց․ «Ինչու է հայկական կողմը եկել այն եզրակացության, որ այդ հարցերը տարանջատված մնան, որովհետև երբ մենք Վաշինգտոնում քննարկումներ են ունեցել, և ավելի հստակություն է ստեղծվել միջազգային մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, մենք մեր հավանությունն  ենք տվել, որ հարցերը տարանջատեն, բայց երբ միջազգային մեխանիզմի վերաբերյալ որևէ հստակություն չկա, ապա դա դժվարացնում է հայկական կողմի համար խաղաղության պայմանագրի մ ասով առաջ գալ»։ 

Գրիգորյանը նշեց, որ Ադրբեջանի մոտեցումը, որ ղարաբաղյան հարցը լուծված է, որևէ ձև չի օգնում այս հարցով առաջ ընթանալ․ «Ղարաբաղյան հարցը ադրբեջանական կողմի համար դարձել է «փիղը սենյակում», այսինքն՝ խնդիրը կա, բայց փորձում են ձևացնել, թե այդ խնդիրը չկա։ Մենք կշարունակենք աշխատել, և կհասկանանք՝ ինչքանով է հնարավոր դրանք տարանջատել։ Եվ որոշակի առումով այդ մոտեցումն է, որ որոշակի խոչընդոտներ է ստեղծում ավելի արագ առաջ շարժվելու համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել