Հուսանք՝ Ադրբեջանի գործողությունները հումանիտար ճգնաժամի չեն հանգեցնի. Մարուքյանը՝ «բնապահպաններ»-ի ցույցի մասին |armtimes.com|

armtimes.com: «Ադրբեջանցի «Էկոակտիվիստներ»-ը փակել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը:

Սա բացահայտ սադրանք է և 2020 թվականի եռակողմ հրադադարի հռչակագրի կոպտագույն խախտում»: 

Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հույս հայտնելով, որ այդ գործողությունները հումանիտար ճգնաժամի չեն հանգեցնի, և ողջախոհությունը կհաղթի։

«Լաչինի միջանցքը պետք է գործի ինչպես միշտ»,-գրել է Մարուքյանը:

Ինչպես արդեն հայտնել էինք, մի խումբ ադրբեջանցիներ այսօր դարձյալ փակել են Լաչինի միջանցքը։ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն