«Եթե Ադրբեջանի հեռահար նպատակը Լաչինի միջանցքը փակելն է, ապա մեր հայրենակիցներին ոչ մեկ չի թողնելու անպաշտպան»․ Անդրանիկ Քոչարյան

 |aravot.am|
13:11 - 12 դեկտեմբերի, 2022

«Եթե Ադրբեջանի հեռահար նպատակը Լաչինի միջանցքը փակելն է, ապա մեր հայրենակիցներին ոչ մեկ չի թողնելու անպաշտպան»․ Անդրանիկ Քոչարյան |aravot.am|

aravot.am: «Ադրբեջանի պլանավորած սադրանքի հետեւանքն է։ Ո՞նց պետք է չեզոքացնել․․․ դա մեզ անընդհատ ուղեկցելու է։ 2,5 տարի է արդեն։ Հրադադարը պահպանող հիմնական ուժային բլոկը պետք է դրանից հետեւություններ անի, կանխատեսի, գուցե ադրբեջանական կողմին հեռու պահի նման մտադրություններից, որովհետեւ դա ոչ մի լավ բանի չի բերելու»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Եթե լարվածությունները շարունակեն եւ եթե հեռահար նպատակն է լինելու Լաչինի միջանցքը փակելը, ապա դա բերելու է նրան, որ մեր հայրենակիցներին ոչ մեկ չի թողնելու անպաշտպան։ Այնպես որ, 90-ականների դասերը, եթե Ադրբեջանն ուսումնասիրած լինի, հետեւություններ արած կլինի, եւ հակամարտությունը չի վերածվի լայնածավալ պատերազմի՝ հենց նման գործողություններով։

Ժամանակին շատ կրակեցին, մենք էլ սկսեցինք շատ պաշտպանվել»,-շեշտեց Անդրանիկ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը ճիշտ կաներ ոչ թե ուժի լեզվով հարաբերություններ կառուցեր, այլ կայունություն ապահովեր «Անում են այն, ինչ ուզում են, բայց լավ կլիներ՝ մենք էլ դասեր քաղեինք, թե հրադադարից հետո ինչպես պետք էր չմսխել մեր հաջողությունները։ Ադրբեջանը դաս քաղեց եւ կառուցեց այնպիսի բանակ, որն իր խնդիրը կատարեց»։

Հիշեցնենք, որ մի խումբ ադրբեջանցիներ այսօր դարձյալ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցիները այնտեղ վրաններ են տեղադրել։ Տեղում մոտ երկու տասնյակ ռուս խաղաղապահներ կան։ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել