Անահիտ Ավանեսյանն ակնկալում է ԱՀԿ-ի արագ արձագանքը Արցախում հասունացող հումանիտար աղետին

 |armenpress.am|
11:48 - 14 դեկտեմբերի, 2022

Անահիտ Ավանեսյանն ակնկալում է ԱՀԿ-ի արագ արձագանքը Արցախում հասունացող հումանիտար աղետին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ ակնկալելով կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաների արագ արձագանքը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախում հասունացող հումանիտար աղետին: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Անահիտ Ավանեսյանը խնդրի մասին բարձրաձայնել է նաև «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախի հայերը բախվում են առողջապահական ճգնաժամի: Առողջապահական հրատապ կարիքներ ունեցող մարդկանց չեն կարողանում տեղափոխել Երևան, դեղորայքի և հումանիտար աջակցության մատակարարումը բնակչությանն անհնար է դարձել»,- գրել է Ավանեսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել